Մայիսի 13-ին, Ախալքալաքում, «Գրանդ Մուր» սրճարանում, GIPA հասարակական հարաբերությունների վրացական ինստիտուտը մրցանակներ է հանձնել Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցականների կողմից պատրաստված լավագույն վիդեո-story-ների 3 հեղինակի:
Տեսապատմության ցուցադրությանը ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի մասնակիցները, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Սակրեբուլոյի պատգամավորներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ախալքալաքում այդ ծրագրի գործընկերները՝ Ջավախքի լրատվական կենտրոն Jnews.ge-ն և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնը:
Հենց այս կազմակերպություններում են տեղադրվելու Մեդիալաբերը, որոնցից կկարողանան օգտվել երիտասարդները, ովքեր ցանկանում են զբաղվել վավերագրականությամբ: Այդ լաբորատորիաների մենեջերները կլինեն «GIPA Media Lab» ծրագրի «Մուլտիմեդիա հմտություններ համար բազմամշակութային հասարակության և երկրի համար» շրջանավարտները: Ծրագիրը ֆինանսավորվում է USDEP-ի և Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից:
Որպես ծրագրի միջանկյալ արդյունք, Նինոծմինդայից և Ախալքալաքից ներկայացվեցին տեսապատմություններ, որոնք ցույց են տալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ջրի բացակայությունը, երեխաները և նրանց կախվածությունը գադջեթներից, միայնակ ծերությունը և երիտասարդների զբաղվածությունը:
Հաղթող տեսապատմություններն ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որոնց թվում են` բազում մրցանակների դափնեկիր, ռեժիսոր Աննա Ձիապշիպան, Reuters-ի լրագրող Սոֆո Մեգրելիձեն և «Indigo» ամսագրի խմբագիր Նինո Լոմաձեն:
Երկրորդ հատուկ մրցանակն ստացել է Կարեն Շահբեկյանի «Իմ առաջին աշխատավարձը» պատմությունը, որը պատմում է Նինոծմինդայից մի երիտասարդի մասին, ով 14 տարեկանից սկսել է աշխատել՝ օգնելով իր ընտանիքին:
Առաջին հատուկ մրցանակն ստացել է «Ինքդ քո ուժերով» ֆիլմը, հեղինակները՝ Արտեմ Նալբանդյանը, Շալիկո Ներսիսյանը, Նազելի Խաչատրյանը: Ֆիլմի հեղինակները խոսում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիսի գյուղում բնակվող 15-ամյա մի տղայի մասին, ով իր ձեռքերով սարքել է բռնցքամարտի տանձիկ կիսաքանդ շենքում և պարապում է գյուղի երեխաներին:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Խորենիա գյուղից Սևակ Գաբրիելյանը՝ «Միակ աղբյուր» տեսապատմությամբ, որը պատմում է, թե ինչպես են իր հայրենի գյուղի կանայք ջուր կրում իրենց ուսերով կամ էշերով, ամբողջ տարին:
«GIPA MEDIA LAB»-ի դասընթացները նախաձեռնվել և իրականացվում է Վրաստանի հասարակական կապերի ինստիտուտի կողմից (GIPA)՝ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հովանավորությամբ: 2016 թվականից սկսած՝ լրագրության, կինոարտադրության և սոցիալական մեդիայի դասընթացներն անցկացվում են ամեն շաբաթ և կիրակի՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում, որին մասնակցում են ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Նինոծմինդայի և հարակից գյուղերի ավարտական դասարանների երեխաները: Դասընթացներն անցկացվում են անվճար: Ծրագրի շրջանակներում ամեն տարի, կողմնակի մրցանակների թվում, 2 շրջանավարտ հնարավորություն է ստանում անվճար 4-ամյա կրթություն ստանալ GIPA-ում:
GIPA MEDIA LAB-ի «Մուլտիմեդիա հմտությունները բազմամշակութային Վրաստանի համար» ծրագրի նպատակն է հաղորդակցման, կինոյի, սոցիալական լրատվամիջոցների և ձեռնարկատիրության մասին գիտելիքներ փոխանցել շրջաններում ապրող երիտասարդներին, ինչպես նաև տեղեկացնել մեդիա գրագիտության մասին, որը բոլոր մասնագիտությունների ժամանակակից աշխարհում կարեւորագույն բաղադրիչն է: Դասընթացներն անցկացվում են նաև Քվեմո-Քարթլիի շրջանում: