Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի 1 առաջատար ուսուցիչ

Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի 1 առաջատար ուսուցիչ

2019 թվականի սեպտեմբերից, ավագ, առաջատար և մենտորի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձը ավելանալու է 150 և ավել լարիով,-այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Բատիաշվիլին:

Նրա խոսքով աշխատավարձերը ավելացվելու են նաև ռեսուրսկենտրոնների աշխատակիցների, դպրոցների տնօրենների և վարչության անդամների համար:

Նախարարի հայտարարությամբ, պրակտիկոս մանկավարժները, որոնք 2019 թվականի ամռանը կհաստատեն իրենց իրավասությունները և կբարձրացնեն կարգավիճակը, նույնպես կստանան ավելացված աշխատավարձ:

Բացի այդ, մանկավարժի ցանկության դեպքում, մանկավարժական կարիքներից ելնելով, պետությունը հոգալու է պրակտիկոս մանկավարժի վերապատրաստման համար:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա մեկ առաջատար մանկավարժ, 80 ավագ մանկավարժ եւ գործնական ուսուցիչ: Ինչպես տեղեկացանք Ռեսուրս կենտրոնից, ավագ մանկավարժների թիվը կաճի սեպտեմբերին:

Բարեփոխման նպատակն է դպրոցներում ստեղծել կրթական միջավայր, որը թույլ կտա աշակերտներին ձեռք բերել գիտելիքներ եւ հմտություններ, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարում դիմակայելու համար: Այս նպատակին հասնելու համար հարկավոր են բարձր որակավորում ունեցող, հագեցած ժամանակակից գիտելիքներով , ուժեղ ուսուցիչներ, որոնք կստանան արժանի աշխատավարձ:

Աշխատավարձի աճը կշարունակվի ամեն տարի, եւ ուսուցիչների միջին աշխատավարձը 2022 թ. կկազմի 1500 եւ ավելի լարի: