Նինոծմինդայի ՀԱԿ-ը հիպերտոնիայի դեմ պայքար է ծավալվել

Նինոծմինդայի ՀԱԿ-ը հիպերտոնիայի դեմ պայքար է ծավալվել

Մայիս ամսվա ընթացքում Վրաստանում հիպերտոնիայի դեմ պայքարի ամիս է հայտարարվել: Հիպերտոնիան մեծահասակների հիվանդություն է, բայց, ցավոք, այս հիվանդությունը շատ ավելի հանդիպում է նաեւ երիտասարդների շրջանում: Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնը ակցիա է կազմակերպել:

Հանրային առողջապահության կենտրոնի աշխատակիցները ակցիա են կազմակերպել քաղաքի դպրոցներում եւ քաղաքապետարանի շենքում: Չափից բարձր ճնշում է ունեցել մոտավորապես 22-ից 65 տարեկան 80 մարդ:
Արդյունքների համաձայն, պարզվել է, որ երիտասարդ կոնտինգենտից ոչ մեկը չի ունեցել արյան ճնշման հիվանդություն, սկսած 45 տարեկանից մարդկանց մեջ եղել են հիպերտոնիկ հիվանդությամբ տառապողներ:

«Հիպերտոնիայից տառապող շատ մարդիկ չեն գնում բժշկի եւ զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը սխալ է: Մենք որոշ առաջարկություններ ենք արել, որ անհրաժեշտ է հանձնել անալիզներ եւ բժշկի կողմից դեղորայք ընդունել: Դուք պետք է վերահսկեք ձեր առողջությունը եւ այցելեք բժշկի տարվա մեջ առնվազն երկու անգամ », – ասաց կենտրոնական առողջապահության հարցերով կոմիտեի համաճարակաբան Գայանե Սիմոնյանը:

Կարեւոր է ժամանակի ընթացքում ախտորոշել հիպերտոնիան եւ բացահայտել դրա առաջացման պատճառը: Այնուհետեւ, պատշաճ բուժման հետ կապված, կարելի է խուսափել վտանգավոր բարդություններից.Աթերոսկլերոզ, թրոմբոզ, տեսողության վատթարացում կամ կորուստ, սրտային եւ երիկամային անբավարարություն, սրտամկանի ինֆարկտ եւ ինսուլտ:

Հետեւաբար, բժիշկները պնդում են, որ միջին տարիքի (քառասունն անց ) բոլոր նրանք ովքեր տառապում են հիպերտոնիայով, կանոնավոր կերպով `առնվազն ամիսը մեկ անգամ, նույնիսկ եթե նրանք լավ են զգում պետք է անցնեն ստուգում: