«Հրաժեշտ այբբենարանին» Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում

«Հրաժեշտ այբբենարանին» Նինոծմինդայի թիվ 1  դպրոցում

Նինոծմինդայի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվեց «Հրաժեշտ այբբենարանին» միջոցառումը, նվիրված հայկական այբուբենին:

Միջոցառման ընթացքում աշակերտները երգեր, բանաստեղծություններ, պարային համարներ եւ փոքրիկ ներկայացումներ էին պատրաստել: Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, երբ երեխաները եկան առաջին դասարան: Այս ամիսների ընթացքում նրանք սովորեցին տառերը եւ այժմ կարողանում են սահուն կարդալ: Առաջին դասարանցիների համար շատ կարեւոր օր էր, մի օր, երբ նրանք հրաժեշտ տվեցին շատ հարգված, եւ իրենց կյանքում առաջինը, ինքնուրույն կարդացած գրքին`« Այբբենարանին »: Անցել է նրանց գիտելիքների ճամփորդության առաջին փուլը:

Տարրական դպրոցում երեխան հիմնում է իր ողջ մնացած կյանքի, գիտելիքի հիմքը եւ այդ հիմքի ճշգրտությունն ու ուժը կախված է առաջին ուսուցչի անհատականությունից եւ պրոֆեսիոնալիզմից:

Ավելի մանրամասն պատմեց առաջին դասարանի դասվար Գայանե Մարկոսյանը: