Ախալքալաքի հիվանդանոցի նկուղային հարկը կվերակառուցվի, որպես դիալիզի կենտրոն

Ախալքալաքի հիվանդանոցի նկուղային հարկը կվերակառուցվի, որպես դիալիզի կենտրոն

Հիվանդանոցն ու Քաղաքապետարանն համատեղ աշխատանքներ են իրականացնում, սակայն դիալիզի կենտրոնի բացման կոնկրետ ժամանակ չի նշվում: Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները շաբաթը 3 անգամ տանջանքների գնով Ախալքալաքից և Նինոծմինդայից գնում են Ախալցիխե դիալիզ ստանալու, որովհետև Ախալքալաքում դիալիզի կենտրոն չկա:

Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը նշում է՝ դիալիզի կենտրոնի բացակայության հարցն այսօր շրջանի հրատապ և առաջին կարևորության խնդիր է:

«Իր կարևորությամբ համար առաջինն է շրջանում: Հիվանդների լուրջ քանակ ունենք, ցավով եմ նշում, որ այդ հիվանդությունն ունեցող մարդկանց ապրելակերպն առանց ապարատի անհնար է: Դիալեզի կենտրոնի բացակայության պատճառով մարդիկ ստիպված են լքել իրենց տունը, տեղը, հարազատներին և այլ քաղաքաներում՝ Ախալցիխե, Բորժոմի, Գյումրի, Երևան, Թբիլիսի շաբաթական 3-4 անգամ դիալիզ ստանալ»,- ասում է Թորոյանը:

Վերջինս արդեն 4-րդ տարին է, ինչ զբաղվում եմ այս խնդրով, սակայն մինչ օրս որևէ շոշափելի արդյունքի չի հասել:

«Նախանցյալ տարի մենք վերջնական պայմանավորվածության եկանք, որ մեր այսօրվա հիվանդանոցի տնօրինությունը պատրաստ է ամեն ինչով աջակցելու: «Էվեքս» կորպորացիան պատրաստ է տրամադրելու սարքավորումները: Շենքային հարցի համար Քաղաքապետարանի հետ պայմանավորվածության եկանք, որովհետև կար խոսակցություն, որ պետք է շտապօգնության նոր մասնաշենք կառուցվեր և իրենք հողատարածք էին փնտրում: Ընդհանուր հայտարարի եկանք, որ մեր հիվանդանոցը տարածք է տրամադրում նոր շենքի համար, իսկ հին շենքը վերակառւոցում որպես դիալիզի կենտրոն»,- ասաց Ալեքսան Թորոյանը:

Ըստ պայմանավորվածության շտապօգնության նոր շենքի կառուցումը պետք է նախանցյալ տարի սկսվեր և ավարտին հասցվեր 7-8 ամիս անց:

Հիվանդանոցի մենեջերը նշում է, դժվարությամբ են եկել նման համաձայնության: Բավականին երկար ժամանակ ու միջոցներ են պահանջվել մինչև հիվանդանոցին պատկանող հողատարածքը գրավից հանել են, որպեսի տրամադրեն շտապօգնության շենքին, սակայն պետությունը հրաժարվել է շտապօգնության հին շենքը տրամադրել դիալիզի կենտրոն բացելու:

«Ցավոք սրտի, այդ բոլոր գործողությունները շատ մեծ դժվարությամբ կատարեցինք: Այդ հողատարածքը հատկացրինք, որը գրավի էր դրված, հետո թե վերջու ինչ եղավ, պետությունը հրաժարվեց այդ շենքը մեզ տալ: Փաստորեն երկու տարի սպասեցինք, որ ամեն ինչ նորմալ է, սակայն վերջին պահին իրենք խախտեցին այդ պայմանավորվածություն: Հիմա էլ մեր ուժի մեջ է և ջանք չենք խնայելու, որպեսզի դիալիզի ծառայությունը կարողանանք վերջապես բացել»,- նշում է հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում մոտ 40 հիվանդի դիմում կա, ովքեր Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանից դիալիզ են ստանում ինչպես Վրաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

Jnews-ի հետ զրույցում Թորոյանը վստահեցրեց բանակցությունները կրկին վերսկսվել են և տեղական իշխանություններն ընբռնումով են մոտենում այս հարցին:

«Քաղաքապետարանի հետ եկանք ընդհանուր հայտարարի, որ իրենք պատրաստ են մեր հիվանդանոցում նկուղային հարկի մոտավոր 300 քառակուսի մետր տարածքը վերանորոգել համապատասխան միջազգային չափանիշներին: Իսկ մենք պարտավորվում ենք տեղակայել սարքավորումներն ու համապատասխան մասնագետների ներգրավել»,- ասաց նա

Առաջիկայում մասնագետները կայցելեն և տեղում կուսումնասիրեն հինվանդանոցի նկուղային հարկի տարածքը, որից հետո որոշում կկայացվի, որ հատվածը և ինչքան տարածք է զբաղեցնելու դիալիզի կենտրոնը և ամենայն հավանականությամբ կսկսվի վերակառուցման աշխատանքերը: Ախալքալաքի հիվանդանոցի նկուղային հարկը այս պահի դրությամբ օգտագործում է որպես լվացքանտուն, ինչպես նաև բժշկական սարքավորումների ստերիլիզացման համար:

«Ես մի քանի օր առաջ Թբիլիսիում է հատուկ այդ հարցով, այդ պայմանն ուժի մեջ է, հիմա սպասելու ենք գլխավոր նևրոլոգին, որը տնօրինում է և զբաղվում է դիալիզի հարցով: Նրա հետ ենք համաձայնեցնում դիալիզի բոլոր ծառայությունները: Ինքը արձակուրդի մեջ է, մոտ մի տաս օրից կգա Ախալքալաք և տեղում կոնկրետ կնայենք, այնուհետև ստանդարտները կներկայացնենք քաղաքապետարան», – ասում է Թորոյանը:

Միաժամանակ հավելում է՝ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա, մինչև տարեվերջ կենտրոն կունենաք: Հենց տարածքի խնդիրը լուծում ստանա, հիվանդանոցն իր հաշվին բժիշկ կգործուղի վերապատրաստման, որպեսզի տեղում մասնագետ բժիշկներ աշխատեն:

Դեռ չբացված դիալիզի կենտրոնն այսօրվա դրությամբ 9 ապարատ ունի, որից 3 ռեզերվ է:

Դիալիզը փոխարինում է երիկամների աշխատանքը: Դիալիզ ստանում են, երբ երիկամներն այլևս չեն կատարում իրենց գործառույթը, և երակին միացված սարքը երիկամի փոխարեն արյունը մաքրում է թունավոր նյութերից: Jnews.ge