
Սամցխե-Ջավախքի երեք մունիցիպալիտետներին հատկացվել են շտապ բուժօգնության նոր մեքենաներ:
Առողջապահության նախարարությունը երկուական մեքենա է տվել Ասպինձայի եւ Ախալքալաքի մունիցիպալիտետներին, իսկ մեկ մեքենա Նինոծմինդայի մունիցիպալիտետին: Լեռնային շրջաններում փոխադրամիջոցները թարմացվում են հատուկ մեքենաներով:
Այս պահի դրությամբ շտապօգնությունը երկու մեքենա ունի: Մեքենաները ապահովված են համապատասխան սարքավորումներով, ապահովված են նաեւ առաջին օգնության տրամադրման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական պայմանները:
Նշենք նաեւ, որ այս տարի Նինոծմինդա քաղաքում Հովսեփյան փողոցում նախատեսվում է շտապօգնության նոր շենք կառուցել: