Ճանապարհին կողաշրջվել է բեռնատար

Ճանապարհին կողաշրջվել է բեռնատար

Ախալքալաքից դեպի Նինոծմինդա տանող ճանապարհին բեռնատարի վարորդը կորցնելով մեքենայի հանդեպ վերահսկողությունը ենթարկվել է վթարի: Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները:

Ինչպես պատմել են ականատեսները, հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատար մեքենան շտկվել է: