
Առողջապահության նախարարությունը, Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանային լաբորատորիան, ինչպես նաեւ Վրաստանի առողջապահության կենտրոնը այսօր Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնում անցկացրեցին ակցիա:
Ախալցիխեի մասնագետները տարբեր տեսակի արյան հիվանդությունների ստուգում են կատարել , ինչպիսիք են` հեպատիտ Բ-ն:
Այս ակցիայի նպատակն է կանխարգելել հիվանդությունների տարածման վտանգը:
Ակցիայի մասին տեղեկացանք Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային լաբորատորիայի ղեկավար Լալի Կուռտաձեից: