Հունիսի 1-ը ոչ միայն ամռան առաջին օրն է, այն նաեւ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Հեշտիայի Սրբուհի Մարիամ մանկապարտեզում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում նվիրված փոքրիկներին:
Տնօրեն Լիզա Գրքիկյանը կատարեց միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը եւ բոլոր երեխաներին շնորհավորեց հունիսի 1-ի կապակցությամբ, մաղթելով անհոգ եւ ուրախ մանկություն:
Երեխաները հանդես եկան գեղեցիկ պարային համարներով, ինչպես նաեւ ուսուցիչների եւ մուլտհերոսների օգնությամբ նկարեցին նկարներ, մուլտհերոսները նույնպես եկել էին շնորհավորելու փոքրիկներին: Ծնողները նույնպես պատրաստել էին փոքրիկ անակնկալ, երխաներին հյուրասիրեցին քաղցրավենիք եւ պաղպաղակ:
Երեխաների ուրախությունը անչափ մեծ էր, բոլորը աշխատում էին այս օրը տոն դարձնել եւ գունավորել փոքրիկների մանկությունը: