Այսօր Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում անցկացվեց միջոցառում որը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան:
Միջոցառմանը մասնակցում էին բոլոր աշակերտները եւ ուսուցչակազմը: Հանդեսի անակնկալ հյուրերն էին մուլտհերոսները, նրանք իրենց ներկայությամբ շատ մեծ ուրախություն եւ ժպիտ պարգեւեցին երեխաներին:
Բոլորը ջանասիրաբար աշխատում էին այս օրը տոնի վերածել, երեխաների հանդեպ ավելի հոգատար եւ ջերմ վերաբերմունք ցուցաբերելով: Իր շնորհավորանքի խոսքը հղեց փոքրիկներին, տնօրեն Լալազար Արոյանը:
Միջոցառման սկզբին երեխաները հանդես եկան երգերով եւ պարերով իսկ հետո բարձր դասարանների աշակերտների կողմից անցկացվեց խաղ մրցույթ, որը բաղկացած էր մի քանի համարներից, գուշակել հայտնիներին, փղի կնճիթ, գուշակել երգի հնչյուները, ասմունքիր թե կարող ես, կեր խնձորը եւ ջրերի, տեղափոխում: Մրցույթին մասնակցում էին Ջավախք եւ Հեշտիա թիմերը:
Թե թիմերից ով՞ արժանացավ հաղթանակի մանրամասները մեր նյութում: