Հունիսի 3 -ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի վրացական պարերի «Մուռջի» անսամբլի մենահամերգը:
Պարուսույց Գիորգի Մետրեվելիի խոսքով հունիսի 1 -ը այն օրն է երբ Սուրբ Նինոն մուտք գործեց Վրաստան: Ուղևորության սկիզբը դրվել է Ջավախքից՝ Փարվանա լճի մոտից:
Այստեղից էլ ուխտավորները հունիսի 1 -ից սկսում են ոտքով քայլել 42 օր մինչեւվ Մցխեթա եւ ուղեւորությունը ավարտում են հուլիսի 12 -ին: Հունիսի 3 -ին նրանք մուտք գործեցին Նինոծմինդա:
Պարուսույցի խոսքերով արդեն երրորդ տարին է որ նշում են ուխտավորների մուտքը Նինոծմինդա եւ գեղեցիկ համերգային ծրագրով դիմավորում նրանց: