Սուրբ Սարգիս եկեղեցու պատերը մաքրվում են մրից

Սուրբ Սարգիս եկեղեցու պատերը մաքրվում են մրից

Հունիսի 4-ին, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի նախաձեռնությամբ, պատերը մաքրվում են վառված մոմի մրից:

Այս աշխատանքը իրականացնում է քահանա Տեր Արմաշ Պողոսյանը, նրա օգնական Աթանաս Կիրակոսյանը եւ մի քանի երիտասարդ տղաներ:

Ըստ քահանա Տեր-Արմաշ Պողոսյանի, նրանք, ովքեր ցանկանում են, կարող են մասնակցել աշխատանքին եւ ներդրումներ կատարել: