Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կանանց սենյակում հունիսի 4 -ին տեղի ունեցավ պատվոգրերի հանձնում այն աշակերտներին, ովքեր մասնակցել էին տուրիզմի բաժնի աշխատակիցների կողմից կազմակերպված «լավագույն շարադրությունը» մրցույթին:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գենդերային հավասարության բաժնի ղեկավար Գայանե Սերոպյանը նշեց. «Այս մրցույթը տրադիցիա է դաձել, եւ արդեն տեղի է ունենում երրորդ տարին անընդմեջ»:
Գայանե Սերոպյանի խոսքով այս տարի մրցույթը հայտարարված էր Նինոծմինդայի շրջանի բոլոր դպրոցների համար, բայց ոչ բոլորն են համաձայնվել մասնակցելու, նույնիսկ մի քանիսը հենց սկզբից են հրաժարվել:
Իսկ այն աշակերտները ովքեր մասնակցել են, իհարկե այդ աշխատանքներից ընտրվել են լավագույնները: Երեխաները մրցույթի երկրորդ փուլին շարադրությունը գրել են տեղում’ ազատ թեմայով, բայց թեման նախօրոք հայտնի չի եղել:
Հունիսի վերջին աչքի ընկնող աշակերտների համար կազմակերպվելու է էքսկուրսիա դեպի Անանուրի քաղաք եւ ամրոց, ու տարբեր տեսարժան վայրեր: Պատվոգրերի արժանացան 15 աշակերտ Նինոծմինդայի շրջանի տարբեր դպրոցներից:
Մանրամասների մասին մեզ պատմեց Գայանե Սերոպյանը.