Հեշտիայի գյուղական համայնքի ծնողներից մի քանիսը հաճախում են Զուրաբ Ժվանիայի անվան դպրոց (մոբիլային խմբեր) որպեսզի սովորեն վրացերեն:
Ծնողներ Արեւիկ Սիմոնյանի եւ Ծովինար Յաժյանի խոսքով, նրանք հաճախում են դասընթացների շաբաթական երեք անգամ, երկու ժամով սովորում են վրացերեն լեզուն:
Քանի որ ապրում ենք վրաստանում եւ վրացերենը համարվում է մեր պետական լեզուն, դրա համար հարկավոր է իմանալ վրացերեն` օգնելու համար մեր երեխաներին: Ծնողները նշեցին, որ երեխաները դպրոցում ամեն առարկայի մեջ արդեն անցնում են վրացերեն լեզուն:
Հետագայում վրացերենի իմացությունը երեխաներին հնարավորություն կընձեռի տիրապետել վրացերեն լեզվին եւ հեշտությամբ ընդունվել վրաստանի ԲՈւՀ – երում:
Սկեսուրները կատակով խոսեցին. «Հարսները տան գործերը չեն հասցնում կատարել, բայց ոչինչ, փոխարենը ուրախ ենք որ սովորելով վրացերեն լեզուն օգնում են մեր թոռնիկներին»:
Ծնողները մեծ գոհունակություն հայտնեցին իրենց ուսուցչուհի Մարինա Թաթոշվիլիից (მარინა თათოშვილი) ով մանրամասն ու ջանասիրաբար սովորեցնում եւ օգնում է վրացերենի յուրացման հարցում:
Մանրամասները մեր նյութում.