Աննա Այվազյանի հաջողությունները ԱՄՆ-ում

Աննա Այվազյանի հաջողությունները ԱՄՆ-ում

Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի աշակերտուհ Աննա Այվազյանը 2018-2019 ուսումնական տարին Ամերիկայում անցկացրեց Կալիֆորնիայի նահանգի Վիսեյլիա քաղաքում «FLEX (Future Leaders Exchange)» ծրագրի շրջանակներում:

2017 թ-ին Աննան, «FLEX» ծրագրի շրջանակներում հաջողությամբ հանձնելով քննությունները մեկ տարի անցկացրեց Ամերիկայում : Աննան հաջողությամբ վերադարձավ հայրենիք եւ պատրաստվում է շարունակել այն բոլոր գործողությունները, որոնք սկսվել են այստեղ: Կալիֆորնիայի նահանգի Վիսեյլիա կարճատեւ այցի ժամանակ Աննան ամերիկացիներին եւ մեքսիկացիներին ներկայացրեց Հայաստանի եւ Վրաստանի մշակույթին, պատմությանը եւ խոհանոցը, անցկացրել է ավելի քան 50 շնորհանդեսներ:

Աննան անցկացրեց երկու բարեգործական միջոցառում: Ակցիաներից մեկի շրջանակներում նա սովորեցրեց բնակիչներին պատրաստել խաչապուրի եւ ստացված գումարը տրամադրեց երկու կարիքավոր ուսանողների: Իսկ երկրորդ ակցիայի ընթացքում նա հավաքեց շուրջ 300 խաղալիքներ, 60 գուլպաներ, մոտավորապես 30 հիգիենայի պարագաներ, հագուստ եւ նվիրաբերեց մանկատանը:

«Նա 270 ժամ կամավորի աշխատանքի է իրականացրել, օգնելու երեխաներին եւ կարիքավորներին: Եվ ամեն ինչ մեծ հաճույք էր պատճառում », – ասում է Աննան: 2018 թ. Նոյեմբերին Աննան ակտիվության եւ ուսուման մեջ լավ առաջադիմության համար պարգեւատրվել է մեդալով: Նա 300 աշակերտներից ճանաչվել է լավագույն աշակերտ:

Դպրոցից բացի, Աննան հաճախել է վոլեյբոլի պարապմունքների: Տարեվերջին լավ առաջադիմության համար Աննան մեկ շաբաթով ուղեւորվեց Նյու-յորք, ակադեմիական առաջընթացի համար կազմակերպչական հարցերը ավելի խորը ուսումնասիրելու եւ ապագայում դրանք օգտագործելու համար:

«Առաջին օրից ինձ շատ ջերմ ընդունեցին: Անհարմարավետություն չեի զգում: Նա շատ ընկերներ է ձեռք բերել, շրջապատված է ամերիկացիների եւ այլ ազգության ընկերներով», – ասում է Աննան:

FLEX ծրագիրը բարձր դասարանցիների փոխանակման կրթական ոչ առեւտրային ծրագիր է, որի նախաձեռնողն է ամերիկացի սենատոր Բիլ Բրեդլին: 1992 թվականին ծրագիրը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից եւ ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից: Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում վրաց քաղաքացիություն ունեցող 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտներին ապրել եւ սովորել ամերիկյան միջնակարգ դպրոցներում մեկ ուսումնական տարվա ընթացքում: FLEX ծրագիրը ղեկավարում է Վրաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները:

Աննան Նինոծմինդայից առաջին աշակերտը չէ, ով ընտրվել եւ սովորել է ԱՄՆ-ում:

Լրացուցիչ մանրամասները Աննա Այվազյանի հետ մեր հարցազրույցում: