Ասֆալտապատում Նինոծմինդա-Օրոջալար գյուղում եւ բնակիչների բողոքը

Ասֆալտապատում Նինոծմինդա-Օրոջալար գյուղում եւ բնակիչների բողոքը

Անցկացվում է Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի ասֆալտապատման երկրորդ շերտը:

Նինոծմինդայի Կարլ-Մարքս փողոցի բնակիչները, որտեղից անցնում է ճանապարհը Օրոջալարի ուղղությամբ, պահանջում են ջրատարի տեղադրում, որը կապելու է մի փողոցի ջրահեռացման գիծը մյուսին:

«Նախատեսվում է իմ տան դիմաց կառուցել ջրահեռացման առվակ, որը կխանգարի մեքենաների բակ մտնել-դուրս գալուն: Այս ջրագծով ջուրը կհոսի մոտակա բնակիչների դաշտեր: Ուրեմն, ավելի լավ կլիներ, որ փողոցի մի մայթից ջրագիծը միացվեր մյուս մայթին, ջրահեռացման խողովակի օգնությամբ », – ասում է Սեյրան Աղայանը:

Ինչպես տեղեկացանք գործավար Գեորգի Ինասարիձեից, այն հատվածներում որտեղ, ծրագրի շրջանակներում նախատեսված է , կլինի ջրահեռացման համակարգ: Ըստ Գեորգի Ինասարիձեի, նախատեսվում է 3,640 մետր ճանապարհի ասֆալտապատում:

Ներկայումս անցկացվում է ճանապարհի 1,5 կմ-անոց հատվածի ասֆալտապատում: Հետո կշարունակվի մնացածը: Երբ ասֆալտապատումը ավարտվի, տների մոտակայքում կսկսվեն տեղադրվել ջրահեռացման համակարգ: Նախագծով նախատեսում է նաեւ ճանապարհի եզրերի խճապատում:

Ինչպես նշեց գործավարը, մոտ ապագայում աշխատանքները կավարտվեն, դժվարությունները կապված են միայն եղանակային պայմանների հետ: Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի վերականգնման համար տարածքային զարգացման հիմնադրամից հատկացվել է 500 000 եւ 631 579 լարի: Աշխատանքներն իրականացնում են Ջավախք Ավո-գզա ճանապարհաշինարարական ընկերությունը :