Հեշտիայի սպորտդահլիճին հատկացվեց մարզագույք

Հեշտիայի սպորտդահլիճին հատկացվեց մարզագույք

Հիշեցնենք որ Նինոծմինդայի քաղաքապետարանը սպորտի զարգացման համար ձեռք է բերել 9,640 լարի արժողությամբ սպորտային գույք:

Ձեռք բերված սպորտային գույքից Հեշտիայի սպորտդահլիճին բաժին է հասել 1 ֆուտզալի գնդակ, 1 վոլեյբոլի գնդակ, 1 բռնցկամարտի պարկ, 1 զույգ մինի ֆուտբոլի ցանց, մեծ խաղադաշտի համար 1 ֆուտբոլային գնդակ եւ 1 զույգ դարպասի ցանց:

Նինոծմինդայի քաղաքապետարանում Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը նշեց, որ Հեշտիան հանդիսանալով սպորտի ասպարեզում առաջատար գյուղերից միշտ էլ մասնակցել, ու մասնակցելու է սպորտային մրցույթներին:

Չունենալով բավականաչափ մարզագույք խնդրեցինք քաղաքապետարանին որ աջակցեն, ու ստացանք աջակցություն: Քանի որ սպորտ դահլիճում ունենք բռնցկամարտով զբաղվող մարզիկներ, բռնցկամարտի պարկը նույնպես մեծ անհրաժեշտություն էր:

Եգոր Քոթոյանը իր եւ երիտասարդության անունից շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին, եւ սպորտի մշակույթի ծառայության բաժնին:

Քոթոյանը շնորհավորեց երիտասարդներին ձեռք բերված սպորտ գույքի համար եւ հույս հայտնեց, որ ընթացքում ավելի կզարգանա սպորտը եւ Հեշտիան կունենա լավագույն մարզիկներ, ոչ միայն մեր մունիցիպալիտետում այլ ամբողջ Վրաստանում եւ նրա սահմաններից դուրս: