«PITA» երիտասարդական կենտրոնում անցկացվեց 3-օրյա դասընթաց

«PITA» երիտասարդական կենտրոնում  անցկացվեց 3-օրյա  դասընթաց

Նինոծմինդա քաղաքի «PITA» երիտասարդական կենտրոնի ՛՛Բազմազանության կառավարում եւ թափանցիկություն՛՛ թեմայով ծրագրի շրջանակներում անցկացվեց եռօրյա դասընթաց:

Դասընթացին մասնակցում էին Նինոծմինդայի երիտասարդները: Դասընթացին քննարկվում էին այնպիսի հարցեր, որոնք հաճախ հանդիպում են հասարակության մեջ, դրանցից են տարբեր կարծրատիպերը, խտրականությունը, որոնք ազդում են հասարակության վրա: Դասընթացը վարում էին «Partners-Georgia» գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներ Թեա Բոույան եւ Թեա Գոլեսիանին:


Թեա Գոլեսիանին կարծում է, որ այս դասընթացները կօգնեն հասարակությանը: «Մենք տարբեր ենք, բայց մենք կարող ենք միասին ապրել, միմյանց օգնել ապրելու մեկ հասարակության մեջ, ըստ իս, նմանատիպ քննարկումները նպաստում են յուրաքանչյուր մարդու հարգել դիմացինին անկախ սեռից, ռասայից, ազգությունից եւ հավատքից»,-նշեց դասընթացավարը:


Դասընթացի նպատակն է ապահովել, որ մարդիկ ապրեն հանդուրժողականության մթնոլորտում:

Անահիտ Զալալյան