2018-2019 ուսումնական տարվա փակման արարողություն Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնում

2018-2019 ուսումնական տարվա փակման արարողություն Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնում

Հունիսի 30 -ին Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ 2018-2019 ուսումնական տարվա հանդիսավոր փակման արարողությունը:

Միջոցառումը սկսվեց առավոտյան ժամ 10:00 -ին: Հեշտիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Անտոն Քահանա Անտոնյանի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ երեխաների առողջության համար:

Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնի համակարգող Նանա Անտոնյանի խոսքով, միջոցառմանը ներկա էին ոչ միայն երեխաների ծնողները այլեւ գյուղի հասարակությունը: Միջոցառմանը ներկա էր Վրաստանի Կարիտասի Սամցխե-Ջավախեթի մասնաճյուղի մենեջեր Խաթունա Խիթարիշվիլին, ինչպես նաեւ պատգամավոր Սամվել Դարբինյանը, գյուղապետը եւ ժողովրդապետը:

Միջոցառումը բաղկացած էր մի քանի մասերից, քանի որ այս տարի հայ ազգը տոնում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը, կենտրոնի սաները յուրովի նշեցին ամենայն հայոց բանաստեղծի 150 ամյակը, նրա մանկական հեքիաթներից ներկայացնելով Անբան Հուռին եւ Խոսող Ձուկը:

Թատերախմբերի գեղարվեստական ղեկավարն էր Սերգե Մարիկյանը: Այնուհետեւ ելույթ ունեցավ Զվարթնոց երգչախումբը հայրենասիրական, ազգագրական, ժողովրդական եւ դասական երգերի կատարումով:

Հնչեցին ոչ միայն հայկական այլեւ վրացական երգեր: Կենտրոնի սաները հանդիսատեսի դատին ներկայացրեցին անհատական կատարումներ երգ, պար, շվի, նվագ եւ ասմունք:

Թեքայի խմբի երեխաները ցուցադրեցին իրենց կատարած ձեռքի աշխատանքները իսկ համակարգչի դասընթացի երեխաները պատրաստել էին իրենց ամբողջ տարվա աշխատանքների նկարները աուդիո եւ վիդեո մոնտաժի ծրագրերով:

Բոլորոը շատ գոհ մնացին մանկական եւ երիտասարդական կենտրոնի ուսումնական տարվա հանդիսավոր փակման արարողությունից:

Լուսանկարները մեզ տրամադրեց Նանա Անտոնյանը.