Վերջերս հայտարարվեց նախագիծ որում ընդգրկվեց Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 դպրոցը, շնորհիվ ռեսուրս կենտրոնի եւ տնօրեն Դավիթ Զեդգենիձեի: Նախագիծը կոչվում է երկլեզու ուսուցում, այսինքն վրաց լեզվի լրացուցիչ ուսուցում, այս ուղությամբ լավ օրինակ է ծառայում Էստոնական կրթական համակարգը:
Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանի խոսքով Վրաստանի կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարությունները կազմակերպեցին աշխատանքային տուր դեպի Էստոնիա:
Տնօրենը նշեց որ այցելության պատճառներից մեկը այն էր` ծանոթացնել ուսուցիչներին կրթական համակարգի մեթոդներին, դասընթացներին, ու թե ինչպես է ստացվել որ լավ տիրապետում են Էստոներենին, եւ նրանց մասնագետների փորձի փոխանակումն ու ընդգրկումը (տեղափոխումը) մեր դպրոցներում:
Տնօրենը մեծ ոգեւորությամբ էր խոսում այն մասին որ բավականին հետաքրքիր եւ տպավորություներով լի ճանապարհորդություն էր. – «Ձեռք ենք բերել բազում աշխատանքային մեթոդներ, արձակուրդների ընթացքում մենք կփորձենք իմի բերել նոր մեթոդները եւ կօգտագործենք մեր կրթական համակարգում:
Մեթոդները այնպիսին են որոնց իրագործումը չի պահանջում ոչ մեծ ֆինանասական աջակցություն, օրինակ խոսող պատեր, ի՞նչ է նշանակում այս մեթոդը` երբ մենք այցելեցինք այնտեղի դպրոցները ամբողջ պատերի, պահարաների, դռների վրա փակցված էին բառեր»:
Նանե Հովսեփյանը կատակով նշեց, որ այդ բառերը տարօրինակ եւ անհասկանալի էին քանի որ Էստոներեն լեզվով էր գրված, բայց դժվար չէր գուշակելը որ դիմացի պահարանի վրա թղթով փակցված էր պահարան բառը որը կարող ենք օգտագործել նաեւ մեր դպրոցում, ենթադրենք պահարանի վրա վրացերեն կարող ենք գրել (კარადა) «կեդելի», կամ դռան վրա գրենք (კარი) «կառի», եւ այլն…
Հիշեցնենք որ ընդգրկված էր 4 դպրոց, որից երկուսը Սամցխե-Ջավախեթից` մեկը Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցն էր, մյուսը` Ախալցիխեի դպրոցը, եւ երկու դպրոց Մառնեուլիի շրջանից, սա հիմնականում վերաբերվում է ազգային փոքրամասնությունների դպրոցներին որտեղ կա պետական լեզվի ուսուցման պահանջարկ:
Մանրամասները մեր նյութում.
Լուսանկարները մեզ տրամադրեց Նանե Հովսեփյանը