Վարորդները վիդեո-տուգանքը կկարողանան վճարել ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում:
«Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին սպասարկելու մակարդակը բարելավելու նպատակով շարունակում է տեխնոլոգիական նորույթները:
Առաջին անգամ, ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջին, «POLICE.GE»-ին ավելացել է նորարարական ծառայություն – վիդեո-տուգանքների առցանց վճարման գործառույթ: Այսուհետ, վարորդները վիդեո-տուգանքը կկարողանան վճարել նախարարության պաշտոնական կայքէջում, մեկ հարթակի սկզբունքով»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Մասնավորապես, «POLICE.GE» նախարարության պաշտոնական կայքէջում «տուգանքների բաժնին» ավելացել է տուգանքը վճարելու գործառույթը: Նշված գործառույթը քաղաքացիներին տալիս է հնարավորություն մեկ կայքէջում դիտել վիդեո-տուգանքի կարգավիճակը և դրա առկայության դեպքում, նույն կայքէջում, ամենացածր գանձման վճարով – 1%, վճարել տուգանային անդորրագիրը:1tv.am