
Հուլիսի 3-ին Ջավախեթի ազգային պարկի աշխատակիցները Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղադրեցին ճանապարհային ցուցանակներ: Ճանապարհային ցուցանակներ տեղադրվեցին նաև Ալգեթիի ազգային պարկում:
Նախատեսվում է ճանապարհային ցուցանակներ տեղադրել 4 այլ վայրերում ևս:
Ջավախեթիի ազգային պարկի աշխատակիցների խոսքով՝ ցուցանակների տեղադրման նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը և ավելի հասանելի դարձնել Վրաստանի հատուկ պահպանման տարածքները այցելուների համար: