Պոլիէթիլենային թե՞ թղթե տոպրակներ

Պոլիէթիլենային թե՞ թղթե տոպրակներ

Վերջերս Նինոծմինդայի որոշ խանութներում սպասարկումը տեղի է ունենում թղթե տոպրակներով, իսկ դեղատներում արդեն երկար ժամանակ է գործում այդ մեթոդը:

Թղթե տոպրակներն  էկոլոգիապես ավելի մաքուր են քան պոլիէթիլենային տոպրակները, վերջինիս պատրաստման համար օգտագործվում են քիմիական նյութեր, թղթե տոպրակները  ստանում են փայտից, հետևաբար` դրանք էկոլոգիական տեսանկյունից մաքուր են:

Բացի այդ, թղթե և կտորե տոպրակները կարելի է բազմիցս օգտագործել: Թղթի քայքայման ժամանակահատվածը  կարճ է, որից հետո այն վերածվում  է օրգանական նյութերի, իսկ պոլիէթիլենը չի քայքայվում մոտավորապես 150 տարի:

Նշենք որ թղթե տոպրակների համար բնակիչներից կգանձվի որոշակի գումար, իսկ պոլիէթիլենային տոպրակների համար ոչ:

Քաղաք նինոծմինդայում անցկացրեցինք հարցում բնակիչների մասնակցությամբ:

Փորձեցինք պարզել թե հաճախորդներին ինչպիսի տոպրակներով են սպասարկում, եւ բնակիչները գնումներ կատարելու ընթացքում պոլիէթիլենային տոպրակներն են նախընտրում թե թղթե տոպրակները:

Մանրամասները մեր նյութում.