Վրաստանում վթարի հետևանքով տուժած քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխում են Հայաստան։
Հիշեցնենք, որ Վրաստանում՝ Գորի քաղաքի մոտակայքում, հուլիսի 7-ի լուսաբացին հայկական մեքենա էր վթարվել։ Մեքենայում եղել է հինգ հոգուց բաղկացած ընտանիք, նրանց երկու սանիկներն ու սանիկների մայրը։ Վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է (ընտանիքի մայրը, երեխաներից մեկն ու ընտանիքի սանիկը), 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գորիի հիվանդանոց:
Վիրավորներից երկուսի վիճակը (ընտանիքի հայրը, որը եղել է վարորդը և երեխան) բժիշկները գնահատում են ծանր։ Այս պահին Հայաստան է տեղափոխվում վարորդը։ Ուղղաթիռը վայրէջք է կատարելու Երևանում գտնվող «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Նշենք, որ մյուս երեք քաղաքացիները երեկ արդեն տեղափոխվել էին Հայաստան, իսկ երեխան, որի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում, դեռևս կշարունակի մնալ Թբիլիսիում։