2019թ. Վրաստանի շրջանների գազաֆիկացման պետական ծրագրում Նինոծմինդայի մունիցիպալիտետի ոչ մի գյուղ ընդգրկված չէ: Նինոծմինդայի մունիցիպալիտետում 31 գյուղից 9-ը գազաֆիկացված չէ:
Գորելովկա գյուղի բնակիչները նշում են, ոչ միայն ձմռան ամիսներին, այլև ամռան ամիսներին ստիպված են աթարով վառարան վառել, որպեսզի հաց և ճաշ պատրաստեն: Նմանատիպ կյանքով են նաև ապրում մունիցիպալիտետի մյուս չգազաֆիակացված գյուղերի բնակիչները:
Հուլիսի 8-ին սակրեբուլոյում անցկացված նիստի ժամանակ Ասքանազ Մարկոսյանը բարձրացրեց Գորելովկա գյուղի գազաֆիկացման հարցը:
ՍՍակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանն էլ նշեց, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերը ներառված չեն Վրաստանի շրջանների գազաֆիկացման պետական ծրագրում ընդգրկված չեն: Նրա խոսքով 2020թ. ծրագրում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը ընդգրկված է, բայց կոնկրետ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մասին խոսք չկա, սակայն նշվում է, որ տարածաշրջանի 5300 բաժանորդ պետք է օգտվի բնական գազից:
Պատգամավոր Ասքանազ Մարկոսյանն էլ առաջարկեց, որ մունիցիպալ բյուջեից գումար հատկացվի Գորելովկայում գազաֆիկացում իրականացնելու համար: