Հուլիսի 10-ին երկրորդ անգամ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածի աշխատակիցները կրկին գործադուլ են անում: Նրանց խոսքով, ՛՛Դեմիրոլ՛՛ ընկերությունը նրանց խոստացել է տալ 4 ամսվա աշխատավարձերը: Աշխատակիցները հուլիսի չ-ին աշխատել են մինչև կեսօր և տեսնելով, որ կրկին չեն ստանում աշխատավարձերը, ընդհատել են աշխատանքները և գործադուլ են սկսել:
Աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ եթե հուլիի 12-ին էլ չստանան իրենց աշխատավարձը, կգնան ընկերության Թբիլիսիի գրասենյակ և կպահանջեն իրենց աշխատավարձերը: ՛՛Սա հսկայական միազգային նախագիծ է և 4 ամիս շարունակ մեզ խաբում և չեն տալի աշխատավարձերը՛՛:
՛՛Դեմիրոլ՛՛ ընկերության ղեկավար Բուձեի խոսքով, աշխատավարձերի ուշացման պատճառն այն է, որ օգոստոսի 1-ից Ախալցիխե-Մարաբդա հատվածում երկաթուղու շինաշխատանքները կփոխանցվեն ՛՛Փոլադ՛՛ ընկերությանը: Ըստ նրա, հին աշխատակիցների հետ կստորագրվեն նոր պայմանագրեր, եթե վերջիններս կցանկանան շարունակել աշխատել ընկերության համար:
Նյութի աղբյուր՝ Sknews.ge