Ախալցիխեի Շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում 33-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվողին:
«Դատարան ներկայացված ապացույցները հաստատում են, որ 2018 թվականի դեկտեմբերի 3-ի կեսօրին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում Գ.Մ.-ն վրեժխնդրության դրդապատճառով, սպանության նպատակով, ապօրինի կերպով օգտագործել է ատրճանակ և հրազենային վնասվածք հասցրել քաղաքացի Խ.Տ.-ի կրծքավանդակին և դեմքին, որի արդյունքում նա մահացել է: Ախալցխիխեի շրջանային դատարանի կողմից Գ.Մ-ն ամբողջովին մեղավոր է ճանաչվել է և դատապարտվել 8 տարվա ազատազրկման», – այս մասին հայտնում են Դատախազությունից:
Դատարանը Գ.Մ.-ին մեղավոր է ճանաչել ոչ միայն սպանության, այլև ապօրինի զենք կրելու համար:
2018 թվականի դեկտեմբերի 3-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում սպանվել է 33-ամյա տղամարդ: Սպանության մեջ մեղադրվողի նրա դասընկերն է: Միջադեպից հետո գյուղացիները այրել էին մեղադրյալի 2 տները և 4 ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է sknews.ge-ին: