
Օգոստոսի 5-ին Գանձա-Փոկա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երիտասարդը գտնվում է Խաշուրիի կլինիկայում՝ վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն է:
Երիտասարդը ևս մի քանի օր կմնա վերակենդանացման բաժանմունքում: Նա տուժել է վթարի հետևանքով, որը տեղի էր ունեցել օգոստոսի 5-ի երեկոյան և խլել է երկու երիտասարդի կյանք, որոնք Գանձա գյուղի բնակիչներ էին՝ ծնված 1993 և 1994 թվականներին: Նրանցից մեկը տեղում մահացել է, իսկ երկրորդը տեղափոխվել է Թբիլիսի ռեանոմոբիլով, սակայն նրան չի հաջողվել փրկել: