
Oգոստոսի 15-ի երեկոյան ժամը 22:00-ից Գանձա գյուղի բնակիչները զրկված են էլեկտրաէներգիայից: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը Գանձա գյուղի մուտքի մոտ գտնվող բարձր լարման էլեկտրակայանի աշխատանքի խափանումն է:
Մեր աղբյուրի համաձայն՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի այսօր: Էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները կիրականացվեն Խաշուրի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության աշխատակիցների կողմից: