Օգոստոսի 16-ին Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում անցկացվեց հանդիպում կանանց իրավունքների պաշտպանության թեմայով:
Սեռային հավասարության հարցերով ժողովրդական պաշտպանի դեպարտամենտը իրականացնում է նախագիծ ՛՛Վրաստանի կանանց տնտեսապես ապահովվածությանն աջակցումը՛՛ կազմակերպության հետ համատեղ: Նախագծի շրջանակներում անցկացվում են հանդիպումներ տարբեր տարածաշրջանների ոչկառավարական կազմակերպությունների , էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերում էին կանանց իրազեկմանը, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրբուլոյին կից գործում է սեռային հավասարության միությունը, բացի այդ գործում են պետական և ոչպետական ծրագրեր, որոնց կարող են մասնակցություն ունենալ կանայք: