Նինոծմինդա-Արագյալ ավտոճանապարհին նետված է աղբով լի տոպրակ:
Բոլոր բնակիչները ցանկանում են ապրել մաքուր միջավայրում, սակայն ոչ բոլորն են աղբը նետում համապատասխան վայրում:
Այս կադրի ականատեսը դառնալով, դժվար չէր ենթադրել, որ աղբով լի տոպրակը դուրս էին նետել մեքենայի պատուհանից:
Հիշեցնենք, որ աղբը ոչ նախատեսված վայրում թափող մարդկանց համար տուգանքների մասին օրենքը ուժի մեջ է մտած: Ըստ որի մինչև երկու կիլոգրամ աղբ շպրտելու համար, օրինազանց անձին հասնում է 80 լարի տուգանք, իսկ նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար` 100 լարի տուգանք: Երկու կիլոգրամից ավել աղբը փողոցում թափելու համար օրինախախտ անձին հասնում է 150 լարի տուգանք, նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար հասնում է 500 լարի տուգանք:
Այն անձինք, ովքեր դեն են նետում 5 և ավելի անվադողեր, նրանց հասնում է տուգանք 500 լարիի չափով: Փիզիկական անձանց համար, ովքեր շրջակա միջավայրը կեղտոտեն վնասակար թափոններով, նրանց կհասնի 400 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց նույն խախտումը կատարելու համար կհասնի 1000 լարի տուգանք: