Նինոծմինդա քաղաքի այն բնակիչները, ում տները գտնվում են Ագրիչայ գետի հարևանությամբ, բողոքում են, որ գետից անտանելի հոտ է գալիս և տարածվում շրջակայքում։
Բնակիչների խոսքով, պատճառը Խանչալի լճի պատնեշը փակելումն է, որից հետո գետի ջրի մակարդակը իջել է և տհաճ հոտ է տարածվում շրջակայքում։
«Գետում ստեղծված իրավիճակի մեղավորները նաև այն բնակիչներն են, ովքեր իրենց տների կոյուղին կապել են գետին»,- նշում է Էրզրումյան փողոցի բնակիչ Մնացական Գասպարյանը։
Բնակիչներն էլ ցանկանում են, որպեսզի ջրապատնեշը բացվի գոնե մասնակիորեն։
Մանրամասների մասին լսեք բնակիչների հետ մեր զրույցում․