Օգոստոսի 26-ին NOR ռադիոկայան էր դիմել Ղուլալիս գյուղի բնակիչը:
Ինչպես մեզ ներկայացրեց ռադիոկայան ստիպված է դիմել, քանի որ այլ ելք չի ունեցել: Խնդիրն այն է, որ բնակչուհի Արուսյակ Պողոսյանի տան բակում գտնվում է հին մեծ ծառ, որն ամեն վայրկյան կարող է կոտրվել և ընկնել տան վրա, որը նույնպես հին է և կարող է փլվել:
85 ամյա Արուսյակ Պողոսյանը, հարսը և 3 անչափահաս երեխաներ: Արուսյակ Պողոսյանի որդին տանը չէ. նա մեկնել է արտագնա աշխատանքի: Այդ պատճառով էլ խնդրին չեն կարող լուծում տալ տան բնակիչները և օգնություն են հայցում: Թոռներից մեկը մեզ հայտնեց, որ արդեն 10 օր է դիմել են գյուղի լիազորին, իսկ հարևանը իր հերթին զանգահարել է Արտակարգ իրավիճակների ծառայություն: Սակայն դեռևս ոչ մեկ օգնության ձեռք չի մեկնել:
Մանրամասները լսեք մեր նյութում.