Սաթխա գյուղում օգոստոսի 24-ին կայացավ Ալբերտ Իսոյանի անվան ազգագրական թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Սաթխա գյուղը սովորականից անհամեմատ մարդաշատ էր: Գյուղում էին հավաքվել համագյուղացիները, հյուրեր Վրաստանից, Հայաստանից և Ռուսաստանից:
Հյուրերի ցանկում էր Վրաստան խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ղեկավարությունը, Վրաստանում Հայաստանի արտակագ և լիազոր դեսպա Ռուբեն Սադոյանը և այլք:
Միջոցառման սկզբում նախ տեղի ունեցավ ՛՛Նորիկ՛՛ կամրջի բացումը, որը տանում է դեպի թանգարանը, իսկ այնուհետև՝ թանգարանի բացումը:
Վրաստանի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Կիրակոս Դավթյանը, Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի վիկարիատ Տեր Մաղաքիա Ամիրյանը, Նինոծմինդայի և Ախալքալաքի և Նինոծմինդայի քահանաները:
Ալբերտ Իսոյանի անվան ազգագրական թանգարանում գտնվում են Ջավախքի կենցաղին, մշակույթին, գյուղատնտեսությանը, զինվորական գրականությանը վերաբերող էքսպոնատներ:
Մեծթանգարան կառուցելու գործում Ալբերտ Իսոյանին օգնել են իր Ռուսաստանում ապրող որդիները:
՛՛Ավելի քան 40 տարի զբաղվել եմ պատմական իրերի հավաքագրմամբ, բայց երբ գտա Սաթխա գյուղի անհետացող եկեղեցական գրքերը, իմ մեջ ցանկություն առաջացավ ստեղծել թանգարան: Թանգարանը բաց է բոլոր ցանկացողների առաջ՛՛,-պատմեց Ալբերտ Իսոյանը:
Թանգարանի բացումից հետո կայացավ համերգ:
Մանրամասները դիտեք մեր ֆոտոշարքում և տեսանյութում.