Նինոծմինդա քաղաքի Հովսեփյան փողոցում շարունակվում է կառուցել Շտապ օգնության ծառայության նոր մասնաշենքը:
Շտապ օգնության նոր մասնաշենքի կառուցման համար հատկացվել է 255,600 լարի:
Մրցույթը շահել է Ախալցիխեի K – Kompania ընկերությունը 254,578 լարիի դիմաց:
Շենքի մակերեսը կազմում է 700 քառակուսի մետր:
Ներկայումս շենքի պատերն արդեն կառուցված են: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել դեկտեմբեր ամսին:
Մանրամասների մասին մեր հետ զրույցում պատմեց K – Kompania ընկերության ղեկավար Կոբա Նոդարիձեն: