
Նինոծմինդայի «ՊԻՏԱ» երիտասարդական կենտրոնի ակտիվիստները խաղարկեցին վիկտորինա բնակիչների համար:
Հարցերը վերաբերում էին ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին: Նրանք, ովքեր ճիշտ պատասխանեցին հարցերին, ստացան նվեր՝ գրիչ և նոթբուք, իսկ մասնակցության համար ստացան ԵՄ դրոշ և գրքույկ: Սկզբում բնակիչները հրաժարվեցին մասնակցել, բայց հետո նրանք սկսեցին հաճույքով միանալ և մեկ հարցի փոխարեն ուզում էին մի քանիսին պատասխանել: Բնակիչների մեծ մասը չգիտեր պատասխանները, իսկ ակտիվիստները մանրամասնորեն բացատրեցին նրանց:
Սամցխե-Ջավախքում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեոն Զուրաբիշվիլին օգնեց ակտիվիստներին հարցերը մշակելիս եւ նվերների հարցում:
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Վրաստանի ասոցիացիայի և Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության «Հանդուրժողականություն, քաղաքացիական ինքնություն և ինտեգրման աջակցություն» ծրագրի շրջանակներում: