Հայտարարություն 2՝ Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ
Այսօր Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել։
Հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։
Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ, գիտակցությունը տեղն է։
Տուժածներից երեք հոգի էլ ստացել են թեթև վնասվածքներ և բժիշկների փոխանցմամբ՝ հավանական է, որ այսօր դուրս գրվեն։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները գտնվում են հիվանդանոցներում։
Հիշեցնենք այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Մառնուելի-Թբիլիսի ճանապարհին վթարի է ենթարկվել։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն