Հզոր ձայն, հզոր երաժշտական կատարում. Վայելեք

Հզոր ձայն, հզոր երաժշտական կատարում. Վայելեք

Թինա Թըրներ (անգլ.՝ Tina Turner, ի ծնե՝ Աննա Մաի Բալոկ, անգլ.՝ Anna Mae Bullock, նոյեմբերի 26, 1939, Nutbush, Թենեսի), ամերիկացի երգչուհի, պարուհի, դերասանուհի և երգերի հեղինակ։
Ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգներում, 2013 թվականին դարձել է Շվեյցարիայի քաղաքացի։

Լինելով բոլոր ժամանակների աշխարհում ամենաշատ ձայնագրություններ վաճառած արտիստներից մեկը՝ Թինա Թըրները ստացել է Ռոք-ն-ռոլի թագուհի անունը։ Նա համարվում է ռոք-ն-ռոլ ժանրի ամենահաջողակ երգչուհին, որ ստացել է տասնմեկ «Գրեմմի», այդ թվում ութ մրցութային և երեք «Գրեմմիի փառքի սրահի» մրցանակներ։ Թինա Թըրները նաև վաճառել է ավելի շատ համերգի տոմսեր, քան որևէ այլ սոլո կատարող պատմության մեջ։ Նրա ալբոմներն ու սինգլներն ամբողջ աշխարհում վաճառվել են ընդհանուր առմամբ շուրջ 180 միլիոն օրինակով։ Նա հայտնի է բեմում իր էներգետիկ պահվածքով, հզոր վոկալով և իր կարիերայի երկարատևությամբ։ 2008 թվականին Թըրները վերադարձել է իր կարիերային, որպեսզի մեկնի ,,Tina 50th Anniversary tour,, համերգային շրջագայությանը։ Թըրների շրջագայությունը դարձել է ամենաշատ վաճառված տոմսեր ունեցող շոուն 2008-2009 թվականներին։ Rolling Stone-ը Թըրներին ընդգրկել է բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստների ցանկի 63-րդ հորիզոնականում և բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկի 17-րդ հորիզոնականում։ 1991 թվականին Թըրներն ընդգրկվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում։

Վայելենք նրա հզոր ու գեղեիկ երգերից մեկը` The Best.