Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից տուժածների վիճակը կայուն է

Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից տուժածների վիճակը կայուն է

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան տեղափոխված 2 տուժածների վիճակը կայուն է:

«Լուսադեմին հիվանդանոց է տեղափոխվել 2 հոգի։ Մեկը գնացել է տուն, մյուսը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Վերջինս ունի ողնաշարի կոտրվածք, գիտակցություն, ադեկվատ է, վիճակը գնահատվում է կայուն»,- այս մասին  ասաել է Էրեբունի ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից էլ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված տուժածի վիճակը միջին ծանրության է, կայուն, ունի քերծվածքներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Զոհվել է ՀՀ երկու քաղաքացի (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարիաննա Ս., ծնված 1991 թ.):

Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել էին Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:news.am