Հիթային երգ, ռոմանտիկ տեսահոլովակ. Վայելեք

Հիթային երգ, ռոմանտիկ տեսահոլովակ. Վայելեք

«Lovely» – ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի և երգիչ Քալիդի երգը, որը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 19-ին Darkroom և Interscope Records լեյբլներում, որպես սինգլ ներառվել է «13 պատճառ` ինչու» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի սաունդթրեքում և Don’t Smile at Me մինի ալբոմի Ճապոնական ֆիզիկական թողարկման մեջ:
Երգի երաժշտական տեսահոլովակը Քալիդի մասնակցությամբ թողարկվել է 2018 թվականի ապրիլին: Ռեժիսորը Taylor Cohen-ն է: Տեսահոլովակում ցուցադրված են Բիլլին և Քալիդը, ովքեր փակված են ապակե արկղի մեջ: Արկղի մեջ անձրև է սկսվում և ջուրը սառչում է: Երբ սառույցը հալչում է պարզվում է, որ արկղը դատարկ է: 2019 թվականի սեպտեմբեր ամսի տվյալներով տեսահոլովակը ունի ավելի քան 437,436,435 միլիոն դիտում: