Ֆիզիկական ոչ բավարար ակտիվությունը վնաս է երիտասարդների առողջությանը

Ֆիզիկական ոչ բավարար ակտիվությունը վնաս է երիտասարդների առողջությանը

Առողջ կենսակերպի վարումը  մեր առօրյայի կարևորագույն մասն է կազմում: Առողջ կենսակերպի վարումը անհնար է պատկերացնել առանց ֆիզիկական ակտիվության:

Բժիշկ Երվանդ Սավոյանի խոսքով, պետությունը առաջին հերթին պետք է մտածի իր ազգաբնակչության առողջ ապրելակերպի մասին: Գաղտնիք չէ, որ գնալով երիտասարդության առողջական վիճակը ևս վատթարանում է: Դրա հիմնական պատճառներից մեկը երիտասարդների ֆիզիկապես ակտիվ չլինելն է ու ծխելը:

Ըստ բժիշկ Սավոյանի, դպրոցներում ևս երեխաների ֆիզիկական ակտիվությունը լավ չի կազմակերպվում: Նա նշում է, որ, ցավոք, դպրոցներում ֆիզկուլտուրան համարվում է երկրորդական առարկա և հաճախ այդ առարկան դասավանդում են ոչ մանագետները:

Վրաստանի քաղաքներում կառուցվում են խաղահրապարակներ, բացվում են լողավազաններ: Այդ ամենը կատարվում է երիտաարդության առողջության համար:

Բժիշկ Սավոյանն էլ նշում է, որ լավ կլիներ մեզ մոտ էլ լողավազան գործեր ամռան ամիսներին, քանի որ լողը շատ օգտակար է ամբողջ օրգանիզմի համար:

Վերջին ժամանկներում Նինոծմինդայում մոդայիկ է դարձել հեծանվավարությունը: Շատերն են հեծանիվ ձեռք բերել, սակայն քաղաքում չկան համապատախան վայրեր հեծանիվ վարելու համար:

Ոլորտում իրականացվելիք նախագծերի մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ Նինոծմինդայի քաղաքապետարանի Սպորտի,  մշակույթի, գիտության և տուրիզմի զարգացման վարչության ղեկավար Ժորա Սնխչյանից, ով նշեց, որ առաջիկայում  ավարտին են հասցնելու մինի մարզադաշտերի  և Գանձա գյուղում մարզադահլիճի կառուցման աշխատանքները, իսկ լողավազան կառուցելու համար դեռևս բյուջեն բավարար չէ:

Ժորա Սնխչյանը նաև նշեց, որ քաղաքի մեծ մարզադաշտի շուրջը ծրագրում են հեծանիվ վարելու վազքուղի սարքել: