Օրլովկա-Գորելովկա ճանապարհի հատվածը մանրակրկիտ վերանորոգվում է, այնուամենայնիվ, ավտոմեքենաների համար Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի հատվածը անանցանելի է:
Սկսած Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղը, ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում, այս ճանապարհով շարժը բարդ է առկա են ճեղքեր և խորը փոսեր:
Վարորդները դժգոհում են ճանապարհի վիճակից, ինչը ոչ միայն բարդացնում է շարժը, այլև փչանում են մեքենաները: Եվ ամեն օր ավելի ու ավելի է վատանում: Ամենաբարդ հատվածը Օրլովկա գյուղի մոտակայքում գտնվող կամուրջն է, այս հատվածում խորը փոս է գոյացել, իսկ կամրջի մետաղյա ճաղերը խանգարում են երթեւեկությանը:
Նշենք, որ մայիսի 1-ին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Կարսելաձեն այցելեց Նինոծմինդա-Հայաստան ճանապարհ, և այդ ժամանակ նա խոստացավ, որ 15 կիլոմետրանոց հատվածի աշխատանքը կավարտվի 2019 թվականի սեպտեմբերին:Մայիսի վերջին պատրաստ կլինի Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի մեկ այլ հատվածի վերականգնման համար մի նախագիծ: Սա 8 կիլոմետրանոց հատված կլինի, որը կսկսվի Նինոծմինդա քաղաքից: Հունիսին կսկսվի աշխատանքը, որը կնախատեսվի ավարտել 2019 թվականի հոկտեմբերին », – ասել էր Իրակլի Կարսելաձեն:
Նինոծմինդա-Բավրա ճանապարհը կվերանորոգվի երկու առանձին նախագծով ՝ Նինոծմինդա-Օրլովկա և Օրլովկա-Բավրա: Նորոգման աշխատանքներ են տարվում Նինոծմինդա-Բավրա մայրուղու մի հատվածի վրա, իսկ ինչ վերաբերում է Նինոծմինդա-Օրլովկային, ապա այս հատվածը մնում է անանցանելի, քանի որ աշխատանքներ չեն տարվում:
Սա Վրաստանը Հայաստանի հետ կապող գլխավոր ճանապարհն է: Այս ճանապարհով անցնում են ինչպես բեռնատար, այնպես էլ տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներ: