Մեր անցած նյութերից մեկում անդրադարձել էինք որ Հեշտիայի ֆուտբոլի մեծ խաղադաշտում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, ներկա պահին աշխատանքները ավարտվել են:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի մեծ խաղադաշտը վերակառուցվել է 2008թ -ին, բարերար, ծնունդով Հեշտիայից Գարիկ Զոբյանի կողմից, ով արդեն երկար տարիներ ապրում է Ռուսաստանի դաշնությունում:
Զոբյանը վերջերս վերադռնալով գյուղ շարունակեց բարեգործական աշխատանքը` խաղադաշտի տեսքի եւ վերանորոգման գործում:
Խաղադաշտի աշխատանքները բարեհաջող ավարտվել են, ներկվել են ցանկապատի ցանցերն ու դարպասները, վերանորոգվել է տրիբունան եւ տեղադրվել են գովազդներ: