《Չնայած նրան, որ կարմրուկի դեպքերը նվազագույնին են հասել, միևնույն է, հանգիստ չպետք է լինենք》,-այս մասին հայտարարում է հիվանդությունների հսկման և առողջության ազգային կենտրոնի տնօրեն՝ Ամիրան Գամկրելիձեն։
Նոր ուսումնական տարվա սկսման հետ, դպրոցներում և մանկապարտեզային հաստատություններում կանխատեսում են կարմրուկի դեպքերի աճ։ Հիվանդությունների ազգային կենտրոնում հայտարարում են, որ 2019 թվականը աշխարհում կհիշվի, որպես կարմրուկի լայն տարածման տարի, սա վերաբերվում է նաև Վրաստանին։
Վրաստանում, Սեպտեմբերի 6-ի տվյալներով, կարմրուկի 3 910 դեպք է գրանցվել, մահով ավարտվել է այստեղից երկուսը։ Ամեն շաբաթ Վրաստանում կարմրուկով վարակվում է 5-10 մարդ։
<<Ուզում ենք հիշեցնել բնակչությանը, որ ստուգեն երեխաների վակցինացման օրացույցը։ Երեխան պատվաստումն անցնում է 2 անգամ; Մեկ և հինգ տարեկան հասակում։ Եթե դպրոց մտնող երեխան 2 անգամ չի սրսկվել, պետք է խնդրենք ծնողին, եթե իհարկե դեմ չէ, անցնեն այս վակցինացումը>>,-հայտարարում է Հիվանդությունների հսկման ազգային կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամկրելիձեն։