Ավելի վաղ նշել էինք, որ NOR ռադիոկայանի կողմից գործարկվել է նոր նախագիծ, որի շրջանակներում Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում եւ կենտրոնի որոշ մասերում կգործի անվճար ինտերնետ կապ՝ նինոծմինդացիների և հյուրերի համար:
Նինոծմինդայում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում: Փորձեցինք պարզել տեղյակ են անվճար Wi-Fi -ի մասին, որը տրամադրում է NOR ռադիոն եւ արդյոք օգտվում են անվճար Wi-Fi -ի ծառայությունից, թե ոչ:
Հարցվածներից կեսը նշեց, որ տեղյակ են անվճար Wi-Fi-ի մասին, իսկ այն մարդիկ, ովքեր տեղյակ չէին, իմանալով այդ մասին նշեցին, որ շատ լավ նախաձեռնություն է եւ անպայման կօգտվեն այդ հնարավորությունից:
Բնակիչներից մեկն էլ ասաց, որ 21 -րդ դարի ներկայիս առօրյան մեծահասակների համար մի պահ կարելի է պատկերացնել առանց Wi-Fi -ի կամ ինտերնետի, բայց երիտասարդների շրջանում դա գրեթե անհնար է:
Հարցման մանրամասները լսեք ռեպորտաժում.