
Ռուսթավիի Կենտրոնական հիվանդանոցում 18-ամյա աղջիկ է մահացել: Առկա տեղեկատվության համաձայն, երիտասարդ աղջիկը պետք է կատարեր քթի վիրահատություն, սակայն մինչ վիրահատությունը մահացել է:
Ընտանիքի անդամները կատարվածի մեջ բժիշկներին են մեղադրում և հայտարարում, որ սրտի կանգի պատճառը հանդիսացել է անզգայացումը:
Դեպքի առնչությամբ քաղաքի Կենտրոնական հիվանդանոցում մեկնաբանություններ դեռևս չեն անում:
Հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 116 հոդվածով՝ անզգուշությամբ կյանքից զրկել:aliq.ge