Նինոծմինդայում շատացել են հեծանվավարության սիրահարները

Նինոծմինդայում շատացել են հեծանվավարության սիրահարները

Վերջին ժամանակներս Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեծ հետաքրքրություն է ներկայացնում հեծանվավարությունը:

Ասֆալտապատ փողոցների թվի ավելացմանը զուգահեռ ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների շրջանում ակտիվացել է հեծանվավարությունը:
Շատերն են հեծանիվ ձեռք բերել, սակայն մունիցիպալիտետում չկան համապատախան տեղեր, որտեղ երիտասարդությունը կարող է անվտանգ կերպով հեծանիվ վարել:

Թե ինչ քայլեր է նախատեսում քաղաքապետարանը այդ ուղղությամբ, փորձեցինք պարզել հենց քաղաքապետից: ՛՛Դրա համար անհրաեշտ է ստեղծել ենթակառուցվածքներ, որի համար դեռևս միջոցներ չկան: Պետք է գտնել մի այնպիսի տեղ, որը հեռու կլինի մեքենաներից և մայրուղուց: Պակաս կարևոր չէ նաև հաշվի առնել դրա պահանջարկը՛՛,-նշեց քաղաքապետ Անիավարդ Մոսոյանը: