
ԱՄՆ-ի կառավարությունը կֆինանսավորի Թբիլիսիում մանկական ուռուցքաբանական կենտրոնի կառուցումը: Այս մասին հայտարարությունը տարածում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Սեպտեմբերի 18-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ամերիկայի կառավարությունը Global Healing and Joe Ann բժշկական կենտրոնին 700 000 ԱՄՆ դոլար է փոխանցել, որով Թբիլիսիում մանկական արյունաբանական-ուռուցքաբանական նոր կենտրոն կկառուցվի: Ըստ նրանց, կենտրոնը հագեցած կլինի քաղցկեղ դեմ պայքարի բոլոր միջոցներով:aliq.ge