Ասպինձայի տարածաշրջանում կարիճը խայթել է երեխային: 12 տարեկան երեխային Ախալցիխեի հիվանդանոց տեղափոխել են սեպտեմբերի 24-ին: Բուժհաստատությունում ասում են, որ երեխայի առողջական իրավիճակը ստաբիլ է:
«Հիվանդը գտնվում է մանկաբուժական բաժանմունքում, ինտենսիվ թերապիայի տակ ՝ ստանալով համապատասխան բուժում: Մենք խորհրդակցում ենք նաև Թբիլիսիի մասնագետների հետ: Եթե երեխայի իրավիճակը փոխվի, մենք էլ բուժումը կփոխենք»,- ասում է Կլինիկայի մենեջեր՝ Խաթունա Կեկելաշվիլին:
Դեռահասի մայրը հայտարարում է, որ նրանց ավանում բազմիցս հանդիպել են կարիճների:
«Երեխան լավ է, հավանաբար թունավոր կարիճ չէր: Բժիշկներն ասում են, որ վնատգավոր ոչինչ չկա: Չնայած ինքնավստահության համար տեղափոխեցինք Ախալցիխեի հիվանդանոց, ծնող ենք և անհանգստանում ենք»,– ասում է մայրը:tv9news.ge