Ինչ ըմպելիքներ կարելի է տալ երեխաներին․ փորձագետները ուղեցույց են կազմել

Ինչ ըմպելիքներ կարելի է տալ երեխաներին․ փորձագետները ուղեցույց են կազմել

Ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի, Սննդի եւ դիետոլոգիայի ակադեմիայի, Ամերիկյան մանկական ստոմատոլոգիայի եւ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի փորձագետները՝ սննդի ոլորտում առաջատար Healthy Eating Research գիտահետազոտական կազմակերպության գլխավորությամբ, մշակել են փոքր տարիքի՝ 0-5 տարեկան երեխաների համար ըմպելիքների օգտագործման ուղեցույց։

Գիտականորեն հիմնավորված խորհրդատվությունների մշակման համար մասնագետները կատարել են գիտական գրականության եւ այլ փաստաթղթերի ընդհանուր տեսություն։

Այսպիսով, առաջարկվող ըմպելիքների ընտրությունը (հարկ է նշել, որ այս խորհրդատվությունները վերաբերում են միայն առողջ երեխաներին) հետեւյալն է․

0-6 ամսական՝ միայն կրծքի կաթ (կամ արհեստական կաթնային խառնուրդ)։
6-12 ամսական՝ ի լրումն կրծքի կաթի/խառնուրդի, կարելի է երեխաներին ոչ մեծ քանակությամբ խմելու ջուր տալ՝ պինդ կերակրատեսակներից հետո։ Բավական է մի քանի կումը ուտելու ժամանակ։ Հյութեր երեխաներին ավելի լավ է չտալ, քանի որ դրանցում չկան սննդարար առավելություններ՝ համեմատած ամբողջական մրգերի հետ։
12-24 ամսական՝ երեխաներին կարելի է տալ անարատ կաթ, սովորական խմելու ջուր, ոչ մեծ քանակությամբ 100 տոկոսանոց մրգային հյութ՝ առանց շաքարի (սակայն նախընտրելի են իսկական մրգերի փոքր կտորները)
2-5 տարեկան՝ անյուղ կաթ, ջուր՝ օրական 0,7-0,9 լ, ոչ մեծ քանակությամբ 100 տոկոսանոց մրգային հյութ։Փոքր տարիքի երեխաների սննդակարգում պետք է խուսափել շաքարի հավելումով ըմպելիքներից, այդ թվում համային հավելումներով կաթից, շաքար պարունակող եւ ցածր կալորիականությամբ ըմպելիքներից, ինչպես նաեւ կոֆեինով եւ բուսական/ոչ կաթնային (նուշի, բրնձի, վարսակի) կաթից։ Այս բոլոր սննդամթերքները յուրահատուկ սննդարար արժեք չունեն։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն, ինչ երեխաները խմում են մինչեւ 5 տարեկանը, ոչ միայն ազդում է նրանց սննդային սովորությունների վրա հետագայում, այլեւ էականորեն ազդեցություն է թողնում նրանց առողջական վիճակի վրա ե՛ւ ներկայում, ե՛ւ ապագայում, այդ պատճառով շատ կարեւոր է ծնված օրից ճիշտ կազմակերպել երեխայի սննդակարգը։news.am